հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

Դուք մեր վաղվա օրն եք, մեր ապագան. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը փետրվարի 14-ին ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Ողջունելով ապագա դիվանագետներին` պատգամավորը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները:

Ուսանողները հետաքրքրվել են աշխարհաքաղաքական իրադարձությունների զարգացումներով, հետպատերազմյան խնդիրներով, գերիների վերադարձի գործընթացով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին ուղղված ծրագրերով:

Ռուստամ Բաքոյանը նշել է. «Մեր օրակարգի առաջնահերթություններից են երկրի անվտանգությունը, ինքնիշխանության պահպանումը»:

Պատագամավորը խոսել է նաեւ խաղաղության գործնթացի մասին` կարեւորելով տարածաշրջանում կայուն իրավիճակը:

Նա ուսանողներին տեղեկացրել է, որ բոլոր միջազգային հարթակներում ներկայացվում են գերիների շուտափույթ վերադարձի հարցը, Հայաստանի ինքնիշխան տարածքի պահպանման խնդիրը:

Որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ` եզդիական համայնքի պատգամավորը խոսել է նաեւ, թե ինչ խնդիրների հետ են բախվում ազգային փոքրամասնությունները: Ռուստամ Բաքոյանը կարեւորել է համայնքում եզդիերենի, ինքնության պահպանումը, Սինջարի դեպքերը` որպես եզդիների ցեղասպանության ճանաչումը:

 

Պատասխանելով ուսանողի այն հարցին, թե Հայաստանն ինչ աջակցություն է ստացել ՀԱՊԿ-ից` պատգամավորը մանրամասնել է, որ ՀԱՊԿ-ը ռազմավարական կառույց է, որի անդամ է նաեւ Հայաստանը: Նրա խոսքով ՀԱՊԿ-ի անդամ երկրներն ունեն որոշակի պարտավորություններ միմյանց նկատմամբ, որը կառույցը չի կատարել:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ Հայաստանում ժողովրդավարության բարձր ցուցանիշից:

Փետրվարի 5-ից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները մասնագիտական փորձաշրջան են անցնում խորհրդարանում:

  • Կիսվել: