ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսական կողմի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև տարակուսելի․ ՍԱՏՄ-ն «Ջերմուկի» մեջ քացախի պարունակության մասին

Ռուսական կողմի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև տարակուսելի․ ՍԱՏՄ-ն «Ջերմուկի» մեջ քացախի պարունակության մասին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջից։

« Ռուսական կողմի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև տարակուսելի: Մասնավորապես «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարում է 2023 թվականի դեկտեմբերի 28-ին արտադրված 2.5 միլիոն շշի իրացումը կասեցնելու մասին, այնինչ ձեռնարկության հոսքագիծը մեկ օրում 150 հազար շշից ավելի արտադրելու հնարավորություն չունի», - նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: