կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱՆ խորհրդատուների հետ քննարկվել են առողջության ապահովագրության ներդրման միջոցառումների շրջանակում գների հաշվարկման ձևաչափերը

ԱՆ խորհրդատուների հետ քննարկվել են առողջության ապահովագրության ներդրման միջոցառումների շրջանակում գների հաշվարկման ձևաչափերը

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում գների հաշվարկման ձևաչափերի վերաբերյալ:

Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ ԱՀԱ միջոցների արդյունավետ կառավարման գործում կարևոր է համագործակցությունը մասնագիտացված ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների հետ, ինչը կապահովի թափանցիկությունը և կբացառի կոռուպցիոն ռիսկերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գնագոյացման քաղաքականության և բուժաշխատողների վարձատրության հետ կապված մոտեցումները:

Ընդգծվել է, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ կարելի է ստանալ բնակչության առողջապահական ծառայությունների ծախսերը թեթևացնող և բժշկին դիմելիությունը մեծացնող ԱՀԱ համակարգ: Իսկ ապագայում ապահովագրավճարը կծածկի հիվանդանոցային հիմնական ծառայությունների, առողջության առաջնային պահպանման օղակի սպասարկման, դժվարամատչելի հետազոտությունների և ախտորոշիչ ծառայությունների զգալի մասը:

 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: