կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը

Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը

Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակվել է նաև Արարատի կամրջի հատվածում: Այս մասին հայտնում է Ազգային ճակատի տելեգրամյան ալիքը:

Բացի այդ, այս պահին փակ է նաև Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին Բագրատաշենի հատվածում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Մեղրի և Երևան-Գյումրի ավտոճանապարհները։

Փողոցներ են փակվել նաեւ Երեւանի կենտրոնում, մասնավորապես, Խորենացի–Զաքյան հատվածը, Խորենացի փողոցը։

  • Կիսվել: