Տավուշի մարզի մի քանի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ իշխանությունները հայտնել են, որ գնալու են սահմանազատման նախանշված տարբերակով
Առավոտից քաղաքացիները դարձյալ փակել են Բաղանիսից Կիրանց գնացող ճանապարհը:
Իսկ Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը գիշերը հանդիպել է գյուղացիների հետ և հայտնել, որ իշխանությունները Տավուշի համայմքապետերի հետ հանդիպման ժամանակ ասել են, որ պատրաստվում են գնալ սահմանազատման արդեն իսկ նախանշված և ներկայացված տարբերակով։
Այդ իսկ պատճառով Կիրանցի համայնքապետը որոշել է հրաժարական ներկայացնել։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաներն այստեղ սկսվեցին ապրիլի 19-ին, երբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման աշխատանքները սկսելու մասին։ Ըստ հայտարարության՝ տեղի է ունենալու սահմանի ճշտում Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի հատվածներում։ Այս հայտարարությունը հարուցեց տեղի բնակիչների դժգոհությունը։