հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում

Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում

Ապրիլի 19-ին`ժամը 13:16-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Սաթյան փողոցի առաջին նրբանցքի տներից մեկի մոտակա ժայռից առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 10 խմ)։

  • Կիսվել: