հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փրկարար ծառայությունը շարունակում է միջոցառումների շարքը մարզերում

Փրկարար ծառայությունը շարունակում է միջոցառումների շարքը մարզերում

Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունները և ենթակա ստորաբաժանումները շարունակում են մարզերում անցկացնել մի շարք միջոցառումներ:
 
Հնարավոր է սա 5 մարդ and տեքստ նկարն է
 
Մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանի Տավուշի մարզի Իջևանի մասնաճյուղում ուսանողների և դասախոսների հետ անց է կացվել «Արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության, փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը» թեմաներով դասընթացներ, որոնց ընթացքում ուսանողներին ներկայացվել են ուսումնական հաստատություններում երկրաշարժի և հրդեհի դեպքում տարհանման աշխատանքների իրականացման և անվտանգության կանոնների պահպանման հարցերը, քաղաքացիական պաշտպանության ազդանշանները, մարզին սպառնացող բնական երևույթները։
 
Հնարավոր է սա 8 people նկարն է
 
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրում անցկացվել է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք՝ էլեկտրական շչակների գործարկմամբ: Ազդարարման արդյունքում կազմակերպվել է Դալարիկ բնակավայրին կից գործող կառույցների աշխատակիցների, դպրոցի աշակերտների և ուսուցիչների տարհանում և պատսպարում: Մանակիցներին ներկայացվել են նաև «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։
 
Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն է անցկացվել նաև Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք և Զույգաղբյուր բնակավայրերում՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով:
 
Վայոց ձորի մարզի Արենի համայնքում իրականացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սելավների առաջացման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որի նպատակն էր կատարելագործել համայնքի ղեկավար կազմի գործնական ունակությունները սելավների վտանգի և առաջացման դեպքում:
 
Նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս բարձրացնել մասնակիցների գործնական ունակությունները և պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև կատարելագործել կառավարման մարմինների և արձագանքող ուժերի միջև փոխգործակցությունը։

  • Կիսվել: