Փոքրիկների համար պատգամավորներն ընթերցել են տարբեր հեքիաթներ
Երեխաների պաշտպանության միջազգային օրը խորհրդարանի բակում հյուրընկալվել են բազմաթիվ երեխաներ: Նրանց տոնն ուրախ ու հետաքրքիր անցկացնելու համար կազմակերպվել են տարատեսակ միջոցառումներ. մի տաղավարում երեխաները թխվածքաբլիթներն են գունազարդել, մյուսը նախատեսված էր ակվագրիմի համար:
Հեքիաթասեր փոքրիկների համար պատգամավորներն ընթերցել են տարբեր հեքիաթներ:
Մանուկները մասնակցել են պղպջակների շոուին, օրն ավելի քաղցրացրել պաղպաղակով, պարել ու ուրախացել: Եղել են նաեւ երաժշտական կատարումներ՝ սիրված տիկնիկային ներկայացումներից:
Երեխաներին շնորհավորել եւ նրանց հետ լուսանկարվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: