շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետք է պահպանենք հիշողությունը և պայքարենք այն պղծել փորձողների դեմ. «Ուժը Հայրենյաց»

Պետք է պահպանենք հիշողությունը և պայքարենք այն պղծել փորձողների դեմ. «Ուժը Հայրենյաց»

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել պաշարված Լենինգրադի հիշատակին նվիրված հուշակոթողի պղծման դեպքի վերաբերյալ:

«Ողջունում ենք այն փաստը, որ պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծող սրիկայի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նման արարքը վայել չէ հային։

Իրավապահ մարմինները պետք է օրինախախտին պատժեն օրենքի ողջ խստությամբ։

Հայ ժողովուրդը արիաբար կռվել է Հայրենական մեծ պատերազմում։ 500 հազար հայ կռվել է Կարմիր բանակի կազմում, 100 հազարը՝ դաշնակից ուժերի կազմում։ Մեր ժողովուրդը անգնահատելի ներդրում է ունեցել նացիզմի մարդատյաց գաղափարախոսության դեմ տարած հաղթանակում։ Մենք պետք է պահպանենք այս հիշողությունը և պայքարենք այն պղծել փորձողների դեմ»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ համացանցում հայտնվել էր քաղաքացի Սամվել Շիրինյանի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նա պաշարված Լենինգրադի հիշատակին նվիրված հուշակոթողի վրայից պոկում ռուսական եռագույնով ժապավենները, տրորում դրանք և տապալում հուշարձանին դրված ծաղկեպսակները:

Հավելենք, որ ՔԿ-ն հայտնել է, որ պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծած քաղաքացին հայտնաբերվել է:

  • Կիսվել: