շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայտնի է պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծած քաղաքացու խափանման միջոցը

Հայտնի է պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծած քաղաքացու խափանման միջոցը

Երևանում պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծած քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ խուլիգանություն կատարած Սամվել Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել։
«Որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը»,– նշել են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:
 
Հիշեցնենք` հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը Երևանում` պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ, պոկել և տրորել է ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները և Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով տեսանյութը հրապարակել «Tik Tok» սոցիալական ցանցում։ Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։
 
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադից Հայաստան է տարհանվել ավելի քան 200 երեխա։ Այսօր ՀՀ–ում ապրում են նրանցից վեցը։

  • Կիսվել: