հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծած քաղաքացին հայտնաբերվել է. ՔԿ

Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծած քաղաքացին հայտնաբերվել է. ՔԿ

Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշակոթողի մոտ խուլիգանություն կատարած քաղաքացին հայտնաբերվել է։ Տեղեկությունը ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Տվյալ անձը գտնվում է մեր տրամադրության տակ»,–նշել է նա:

Ըստ ԶԼՄ–ների` նրան հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում։

Հիշեցնենք` հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը Երևանում` պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ պոկել և տրորել է Ռուսաստանի դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները և Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով տեսանյութը հրապարակել «Tik Tok» սոցիալական ցանցում։ Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

  • Կիսվել: