երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում Հայաստանին նվիրված միջոցառումներ անցկացնել

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում Հայաստանին նվիրված միջոցառումներ անցկացնել

Ապրիլի 4-ին Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի ռեկտորի տեղակալ Խուան Կառլոս Դոադրիո Վիյառեխոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի համալսարանների միջև համագործակցությունն ակտիվացնելու գործնական հնարավորությունները, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում Հայաստանին նվիրված միջոցառումների անցկացման շուրջ։

 

  • Կիսվել: