ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Մարդիկ այլևս չեն վախենում սպառնալիքներից ու բանտերից. Դավիթ Համբարձումյան

Մարդիկ այլևս չեն վախենում սպառնալիքներից ու բանտերից. Դավիթ Համբարձումյան

Կարևոր է՝ բոլորը հասկանան, որ այս ճանապարհին որևէ քաղբանտարկյալ միայնակ չէ։ Սա աջակցության երթ է, մենք մեր աջակցություն ենք հայտնում ազգային բարերար Սամվել Կարապետանին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է գնհատում Նիկոլ Փաշինյանի՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին սպառնալը, Համբարձումյանը պատասխանեց. «Մարդիկ այլևս չեն վախենում սպառնալիքներից, չեն վախենում բանտերից»։

Համբարձումյանը խոսեց նաև իմփիչմենթի գործընթացի մասին, հույս հայտնեց, որ ընդդիմությունը կմիավորվի այդ գործընթացի շուրջ, և իրենք հաջողության կհասնեն։

 

  • Կիսվել: