շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից

Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից

Մոսկվայի մարզի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն հասարակական կազմակերպության ղեկավար Էլշան Իբրահիմովը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Իբրահիմովը հաստատել է այս տեղեկությունը, սակայն չի նշել քաղաքացիությունից զրկվելու պատճառները՝ խոստանալով մեկնաբանություն տալ Ադրբեջան վերադառնալուց մի քանի օր անց։

Իր հերթին ՌԲԿ-ի աղբյուրը տեղեկացրել է, որ Իբրահիմովը քաղաքացիությունից զրկվել է հունիսի 18-ին՝ «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու» համար։

Նշենք, որ «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու» հետևանքով Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու մասին որոշում կայացնելու համար, ըստ ռուսական օրենսդրության, անհրաժեշտ է Անվտանգության դաշնային ծառայության եզրակացությունը։

 

  • Կիսվել: