հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվեց

Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվեց

Հանրապետության հրապարակում իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաքն ավարտվել է: Հանրահավաքի կազմակերպիչները հայտարարեցին, որ որոշում է կայացվել դադարեցնել բողոքի ակցիան:

«Մենք այսօր արեցինք այն, ինչը մեր ուժերից վեր էր՝ ցույց տալով, որ պատրաստ ենք մեր խոսքի տերը լինել: Հիմա խնդրում եմ՝ որեւէ բողոքի գործողություն չանել, որովհետեւ մեր ուժերն անհավասար են: Եթե մենք լինեինք բավարար չափի, ոստիկանությունն այլ պահվածք կունենար եւ մեզ կպաշտպաներ: Մենք ձեզ կասենք, թե մեր հաջորդ կտրուկ քայլերը որոնք են լինելու»,-ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Հիշեցնենք, որ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 21 քաղաքացի։ 

Նշենք որ Կառավարության շենքի բակում իրավիճակը լարվել էր, քաղաքացիները փորձում էին մտնել շենք եւ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։

  • Կիսվել: