ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պարոն Գրեգորյանի ժառանգությունն ու հիշատակը հավերժ կապրեն մարդկանց հիշողությունում. ԱՄՆ դեսպանատուն

Պարոն Գրեգորյանի ժառանգությունն ու հիշատակը հավերժ կապրեն մարդկանց հիշողությունում. ԱՄՆ դեսպանատուն

Մեծ ցավով հրաժեշտ ենք տալիս ամերիկահայ նշանավոր առաջնորդ, ուսուցիչ, հումանիստ, պատմաբան, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանին: Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում։

Նա ծնվել է Իրանում, ապա երիտասարդ տարիքում արտագաղթել ԱՄՆ և, հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ, ապշեցուցիչ հաջողության է հասել որպես գիտնական, դասախոս և գրադարանների մեծագույն աջակից: Նյու Յորքի Հանրային գրադարանի «փրկիչ» համարվող Վարդան Գրեգորյանը կյանքից հեռացել է Հայաստանի Ազգային գրադարանային շաբաթվա ընթացքում:

Պարոն Գրեգորյանի ժառանգությունն ու հիշատակը հավերժ կապրեն մարդկանց հիշողությունում, իսկ նրա մարդասիրական ջանքերը կշարունակեն բարելավել բազմաթիվ կյանքեր ամբողջ աշխարհում:

 

  • Կիսվել: