երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բրազիլիայում հեղեղումների պատճառով կա 107 զոհ, ավելի քան 300 000 մարդ տեղահանվել է

Բրազիլիայում հեղեղումների պատճառով կա 107 զոհ, ավելի քան 300 000 մարդ տեղահանվել է

Բրազիլիայում շարունակվում են սաստիկ ջրհեղեղները, որոնց հետևանքով զոհերի թիվը հասել է 107-ի:

Ըստ քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալների՝ տուժել է մոտ 1,476,000 մարդ, առնվազն 754-ը վիրավորվել է, մոտ 164,00-ը՝ տեղահանվել: Առնվազն 134 մարդ անհետ կորած է համարվում։

Աղետալի ջրհեղեղներն ուղեկցվել են սոցիալական ցնցումներով, քաոսի պայմաններում առնվազն 47 մարդ ձերբակալվել է թալանի և այլ հանցագործությունների համար: Ձերբակալվածներից վեցը կասկածվում են սեռական ոտնձգություններ կատարելու համար այն մարդկանց ապաստարաններում, որոնց տները վնասվել են ջրհեղեղից, հայտնում է Agencia Brasil պետական լրատվամիջոցը:

Սակայն պաշտոնյաները հորդորում են ջրհեղեղից փրկվածներին չվերադառնալ իրենց տները՝ զգուշացնելով, որ սպասվում է ավելի շատ անձրև:

Երկրի Ռիո Գրանդե դու Սուլի նահանգի իշխանությունների տվյալներով՝ վերակառուցման համար կպահանջվի 3,7 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար։

  • Կիսվել: