երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հետախուզվում էր հանցավոր խմբի կազմում երկու անձի սպանության մեղադրանքով

Հետախուզվում էր հանցավոր խմբի կազմում երկու անձի սպանության մեղադրանքով

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 10-ին, ժամը 1.00-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է ներկայացվել 58-ամյա Իգոր Կ.-ն: Նա 2022 թ. նոյեմբերի 30-ից ՌԴ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր հանցավոր խմբի կազմում երկու անձի սպանության մեղադրանքով:

 

Խափանման միջոցը՝ կալանք:

 

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

  • Կիսվել: