երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դուբայի շախմատային միջազգային մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Դուբայի շախմատային միջազգային մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Դուբայի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները:

 Masters մրցաշարի 6-րդ տուրում միավորը կիսեցին Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Էրիկ Գասպարյանը, պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը,  հաղթանակ տոնեց Հովիկ Հայրապետյանը:

Այժմ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն ունեն 4 միավոր, Սամվել Տեր-Սահակյանն ու Էրիկ Գասպարյանն ունեն 3,5 միավոր:

 

  • Կիսվել: