երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլում կմրցեն «Բայեր»-ն ու «Ատալանտա»-ն

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլում կմրցեն «Բայեր»-ն ու «Ատալանտա»-ն

 Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլի մասնակիցները հայտնի են:

 ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բայեր»-ը, սեփական հարկի տակ ընդունելով «Ռոմա»-ին, հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 2:2 հաշվով, բայց, քանի որ գերմանական թիմն առաջին խաղում հաղթել էր 2:0 հաշվով, դուրս եկավ եզրափակիչ:

Օրվա մյուս խաղում իտալական «Ատլանտա»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Մարսելի»-ի դարպասը: Երկու խաղերի ընդհանուր 4:1 հաշվի շնորհիվ ԵԱ-ի եզրափակիչ դուրս եկավ «Ատալանտա»-ն:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլում կմրցեն «Բայեր»-ն ու «Ատալանտա»-ն: Այդ հանդիպումը կկայանա մայիսի 22-ին:

  • Կիսվել: