երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օտարերկրացի կինը գազային նյութ է փչել շինանյութի խանութի վաճառողուհու աչքերին․ կան հոսպիտալացվածներ

Օտարերկրացի կինը գազային նյութ է փչել շինանյութի խանութի վաճառողուհու աչքերին․ կան հոսպիտալացվածներ

Ապրիլի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարգարյան փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ օպերատիվ խումբը, բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ ժամը 18։10-ի սահմաններում «Մալայան» ակնաբուժական կենտրոնից հաղորդում է ստացվում ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Բաշինջաղյան փողոցի 173/4 հասցեում անհայտ անձի կողմից քիմիական անհայտ նյութ փչելու հետևանքով «երկու աչքի քիմիական այրվածք, 1-ին աստիճան» ախտորոշմամբ շտապ օգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել երկու քաղաքացու։

«Մալայան» ակնաբուժական կենտրոն  մեկնած ոստիկանները պարզում են որ վիրավորները Երևանի բնակիչներ 20-ամյա Մարգարիտա Ա․-ն է և 18-ամյա Հակոբ Ա․-ն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: