Շոլցը վերահաստատել է՝ Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ իր որոշումը չի փոխում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպաջիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում ի պատասխան լրագրողի հարցի՝ արդյոք ԱՄՆ-ի օրինակով Բեռլինը հեռահար հրթիռներ չի՞ փոխանցելու Կիևին, ասել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ փոխանցելու վերաբերյալ որոշումը։
Նշենք, որ Շոլցը նախկինում բազմիցս մերժել է Taurus-ներն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։ Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ այդ կարգի հրթիռների արդյունավետ կիրառումը գերմանացի զինվորականների մասնակցություն է պահանջում, իսկ դա այն գիծն է, որն ինքը չի ցանկանում խախտել: