հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տալիս

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տալիս

Շոտլանդիայի վարչապետ Համզա Յուսաֆը 13 ամիս պաշտոնավարելուց հետո հայտարարել է իր հրաժարականի մասին, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա կհրաժարվի նաև Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) ղեկավարի պաշտոնից։

Այդ որոշումով Համզա Յուսաֆը կանխում է այս շաբաթ նախատեսված երկու քվեարկություն: Ընդդիմադիր կուսակցությունները նախատեսել էին անվստահություն հայտնել Յուսաֆին: Պատճառը SNP-ի հետ կոալիցիայի անդամ «կանաչների» հետ կլիմայական տարաձայնություններն են:

Ավելի վաղ Շոտլանդիայի կառավարությունը չեղարկել էր ջերմոցային գազերի արտանետումների մակարդակը զրոյի հասցնելու հավակնոտ ծրագրերը, ինչն առաջացրել էր «կանաչների» դժգոհությունը: Ի նշան բողոքի, վերջինները որոշել են դուրս գալ  SNP-ի հետ կոալիցիայից:

Դրանից հետո շոտլանդացի պահպանողականներն ու լեյբորիստներն առանձին-առանձին որոշել են խորհրդարանում դնել վարչապետին վստահելու հարցը։ Քվեարկություններից առաջինը նշանակվել է չորեքշաբթի։

  • Կիսվել: