ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սանոսյանը Խաչատուրյանին է ներկայացրել ՏԿԵՆ ենթակայության տակ գտնվող ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ մանրամասներ

Սանոսյանը Խաչատուրյանին է ներկայացրել ՏԿԵՆ ենթակայության տակ գտնվող ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ մանրամասներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նախագահին է ներկայացրել նախարարության ենթակայության տակ գտնվող հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքների և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին:

Գնել Սանոսյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին հայտնել է, որ նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում և ենթակառուցվածքներում անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը և համապատասխան քայլեր է ձեռնարկում:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին մանրամասն տեղեկատվության համար և պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նախարարության գործունեությանը:

 

  • Կիսվել: