ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խախտել էին ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները․ Անիի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Խախտել էին ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները․ Անիի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Անիի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկը Ձորակապ գյուղի վարչական տարածքում, իրեն հատկացված տարածքից բացի, առանց թույլտվության արդյունահանում է իրականացնում նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ 2016 թ. պայմանագրով ընկերությանը հատկացվել է մոտ 5,2 հեկտար տարածք, սակայն ընկերությունը գործունեություն է ծավալել նաև հարակից տարածքներում: Հարցմանն ի պատասխան՝ մարզպետարանից և համայնքապետարանից տեղեկացրել են, որ դրանք արոտավայր և վարելահող են:

Անիի համայքապետարանից ստացած փաստաթղթերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերությունը հիշյալ կից տարածքներն օգտագործել է առանց գործառնական նշանակության փոփոխման և թույլտվության:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: