հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կիրանցում՝ այս պահին (ուղիղ)

Կիրանցում՝ այս պահին (ուղիղ)

Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել: Այս մասին Կիրանցում այսօր ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ խոսելով կիրանցիների եւ Փաշինյանի հանդիպման մասին:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել։ Մեր ժողովուրդը, որ Հայաստանի Հանրապետությունն է պահել, սահման է պահել, հերոսաբար կռվել, ամենաառաջին տարիներին, երբ բանակը դեռ չէր ձևավորվել, առանց բանակի մարտնչել, կյանքեր զոհաբերել, հիմա ձեր պատճառով՝ կառավարության և նրա ղեկավարի պատճառով, մատնվել է անզորության։

Ընկճված մնալու հոգեբանությունն եք փորձում դնել նրա մեջ, անհուսության մեջ եք դրել։ Մարդիկ չեն կարողանում ընկալել, որ սա իրականություն է․ էդ հերոսական ժողովուրդը, որի մեծագույն պատիվն է հայրենիքի դարպասը պահելը, այսօր ձեր պատճառով և ձեր քաղաքականության պատճառով այս վիճակում է հայտնվել։

Մենք թույլ չենք տալու դա, հստակ ասում եմ։ Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք։ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը, խավարի մեջ գորչծված խավարային գործերը անպատասխան չի մնալու»:

Բագրատ Սրբազանի խոսքով՝ կիրանցիներն այնքան ազնիվ էին, որ մինչեւ վերջին վայրկյանը հավատում էին կառավարությանը։

Նա նաեւ հայտարարել է, որ պայքարը շարունակելու են, եւ ճշմարտությունն ի վերջո հաղթելու է:

 

  • Կիսվել: