երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանությունը՝ Գյումրիի ավտոմաքսատանը հայհոյանքների ու կռվի վերաբերյալ հրապարակման մասին

Ոստիկանությունը՝ Գյումրիի ավտոմաքսատանը հայհոյանքների ու կռվի վերաբերյալ հրապարակման մասին

Դեկտեմբերի 30-ին «NEWS.am» կայքի  «Հայհոյանք, կռիվ, վիրավորանք, նույնիսկ դանակահարություն. պայթյունավտանգ իրավիճակ Գյումրիի ավտոմաքսատանը» վերտառությամբ հրապապարակման առնչությամբ պարզաբանենք, որ Հյուսիսային ավտոմաքսատանը հերթում սպասողների մասնակցությամբ մարմնական վնասվածք հասցնելու որևէ դեպք տեղի չի ունեցել։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

«Ոստիկանության վերակարգերը հիշյալ տարածքում իրականացնում են հասարակական կարգի շուրջօրյա պահպանություն և տիրապետում են օպերատիվ իրավիճակին»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: