Ակնկալում էի, որ դատապարտված անձանց հետ կապված հաղթողներն այլ բանով պետք է պարգևատրվեին, բայց՝ ավաղ. Ավինյան
«Երևանի քաղաքապետարանի, թենիսի ֆեդերացիայի և Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի նախաևեռնությամբ անցակցրեցինք սեղանի թենիսի մրցաշար դատապարտված անձանց միջև»,-երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը։
Նա հայտնեց որ հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և պատվոգրերով։
«Գործընկերների և ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿ ծառայության հետ համատեղ հետագայում նախատեսում ենք մրցումներ դատապարված անձանցմիջև անցկացնել ֆուտբոլի, վոլեյբոլի և բազկամարտի մրցումներ»,- ասաց Արսեն Մակվեցյանը։
Քաղաքապետա Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց . «Ես ակնկալում էի, որ դատապարտված անձանց հետ կապված հաղթողներն այլ բանով պետք է պարգևատրվեին, բայց՝ ավաղ»։