երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանության ծառայողները 13-րդ աշխատավարձ չեն ստանում, ստանում են տարեվերջյան պարգևավճար. Աշոտ Ահարոնյան

Ոստիկանության ծառայողները 13-րդ աշխատավարձ չեն ստանում, ստանում են տարեվերջյան պարգևավճար. Աշոտ Ահարոնյան

Վերջին օրերին որոշ օգտատերեր բարձրաձայնել են, թե ոստիկանության ծառայողները 13-րդ աշխատավարձ չեն ստացել։ Ոստիկանության ծառայողները, այսպես ասած, 13-րդ աշխատավարձ չեն ստանում, ստանում են տարեվերջյան պարգևավճար, որի չափը պայմանավորված է համապատասխան ֆոնդի միջոցներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ներկայացնեմ վերջին տարիներին ոստիկանության ծառայողներին տրամադրված տարեկան պարգևավճարների չափաբաժինը․

2016 թ․ 2 միլիարդ 774,9 միլիոն

2017 թ․ 2 միլիարդ 558 միլիոն

2018 թ․ 4 միլիարդ 276,7 միլիոն

2019 թ․ 7 միլիարդ 054,2 միլիոն (65%-ով ավելի նախորդ տարվանից)

Շնորհավորում ենք բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ»,-գրել է Աշոտ Ահարոնյանը:

  • Կիսվել: