կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն ապօրինի զինամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն ապօրինի զինամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

Ապրիլի 27-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Արգել գյուղի բնակիչներից մեկի տանը «ՍԿՍ» տեսակի 7,62 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրազենի առկայությունը, օրինականությունն ու պահպանությունը ստուգելիս երկաթյա պահարանում նշված զենքից զատ հայտնաբերել են ապօրինի պահվող 4 սվին-դանակ, «Մակարով» տիպի ատրճանակի պահունակ՝ լիցքավորված փամփուշտով, «Ֆ-1» տեսակի նռնակի պայթուցիչ և մոտ 200 տարբեր տրամաչափի փամփուշտ:

Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունն ու նշում, որ հաստատված կարգի համաձայն` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող քաղաքացիների բնակարաններում, տարեկան մեկ անգամ, ոստիկանության տեսուչը ստուգում է զենքի առկայությունն ու պահպանման պայմանները, կազմում համապատասխան արձանագրություն:

  • Կիսվել: