կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Որքան մարդ է մասնակցել ՔՊ-ի հանրահավաքին. ԻՔՄ

Որքան մարդ է մասնակցել ՔՊ-ի հանրահավաքին. ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հաղորդագրություն է տարածել՝ ՔՊ-ի հանրահավաքին մասնակցած քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ:

«Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի Էրեբունի արգելոց-թանգարանի մոտից 18:00-ին մեկնարկել էր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած երթը, որն ավարտվեց Երևանի քաղաքապետարանին հարող Ռուսաստանի հրապարակում տեղի ունեցած ամփոփիչ նախընտրական հանրահավաքով:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:09-ի դրությամբ Ռուսաստանի հրապարակում գտնվել է շուրջ 4 800 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով:

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»:

 

 

  • Կիսվել: