հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
OMNIC-ը և «Հայփոստը» նախատեսում են ՀՀ տարածքում փոստամատներ տեղադրել

OMNIC-ը և «Հայփոստը» նախատեսում են ՀՀ տարածքում փոստամատներ տեղադրել

OMNIC միջազգային ընկերությունը և «Հայփոստը» համաձայնության են եկել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստամատների (լոքեր) տեղադրման մասին։

Սանկտ Պետերբուրգի 2021 թ․ միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում OMNIC ՍՊԸ կառավարող գործընկեր Արթուր Գրիգորյանցը և «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը համապատասխան հուշագիր են ստորագրել։ Ռազմավարական գործընկերությամբ ենթադրվում է ստեղծել փոստամատների միջազգային բաց ցանց՝ էլեկտրոնային առևտրի ծանրոցները փոստային բաժանմունքներում, բնակելի շենքերի մուտքերում և հանրային օգտագործման այլ վայրերում ստանալու հնարավորությամբ։

«OMNIC-ի ծրագրային և սարքային լուծումների հիմքով փոստամատների բարեհաջող պիլոտային նախագիծն իրականացնելուց հետո մենք որոշում կայացրինք Հայաստանում փոստային լոքերների ցանցի համատեղ զարգացման մասին։ Նախագծի շրջանակներում OMNIC ընկերությունը և «Հայփոստը» համատեղ կապահովեն փոստամատների ցանցի ներդրումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»,- մեկնաբանել է «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

«Սույն համաձայնագրի կնքումը նոր հնարավորություններ է ընձեռում միջազգային էլեկտրոնային վաճառքի զարգացման համար՝ մասնավորապես թույլ տալով Եվրասիական միության սահմաններում պատվերներն ստանալ առանց մաքսատուրքի»,- նշել է Արթուր Գրիգորյանցը։

  • Կիսվել: