ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը խարույկի շուրջ ունկնդրել են Կարեն Գիլոյանի կիթառով կատարումը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը խարույկի շուրջ ունկնդրել են Կարեն Գիլոյանի կիթառով կատարումը (տեսանյութ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը երեկ՝ մայիսի 19-ին, Դիլիջանում կիթառ է նվագել խարույկի շուրջ։

Գիլոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և վարչապետի դստեր` Արփի Փաշինյանի հետ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կատարել է երկու երգ՝ Վահան Տերյանի բանաստեղծության հիման վրա գրված «Կարուսել» երգը և Սիլվա Կապուտիկյանի «Թե աչերս քեզ որոնեն»-ը։

 

  • Կիսվել: