երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՆԳՆ ոստիկանապետի տեղակալը Ծաղկաձորում սեմինար է վարել

ՆԳՆ ոստիկանապետի տեղակալը Ծաղկաձորում սեմինար է վարել

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալն ու Պարեկային ծառայության պետը՝ «Ոստիկանական բարեփոխումների խնդիրները, հաջողություններն ու ապագան» խորագրով սեմինար-քննարկմանը

Հուլիսի 23-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը Ծաղկաձորում ներկա են եղել «Ոստիկանական բարեփոխումների խնդիրները, հաջողություններն ու ապագան» խորագրով սեմինար-քննարկմանը:

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը ներկայացրել է հանցավորության դեմ պայքարի աշխատանքները, վիճակագրական տվյալներ, ինչպես նաև քրեական ոստիկանության ոլորտի բարեփոխումներն ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը խոսել է Պարեկային ծառայության առանձնահատկությունների, խնդիրների ու արձանագրած հաջողությունների մասին:

Բանախոսները պատասխանել են նաև լրագրողների հարցերին:

Սեմինար-քննարկումը կազմակերպել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ «Freedom house» կազմակերպության աջակցությամբ, որին մասնակցում են լրագրողներ և հանրային կարծիք ձևավորողներ:

  • Կիսվել: