կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ավստրիան հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտադրություն չունենալու մասին

Ավստրիան հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտադրություն չունենալու մասին

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ:

Ըստ նրա՝ Ավստրիան ձգտում է տեղեկատվության փոխանակման համակարգ հաստատել այլ չեզոք պետությունների՝ Իռլանդիայի, Մալթայի և Շվեյցարիայի հետ, որպեսզի «չեզոք երկրների մասին չմոռանան»:

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում հաղորդագրություններ են տեղ գրել, որ Վիեննան մտադիր է խորացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը:

 

 

  • Կիսվել: