կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ղրղզատաջիկական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ղրղզատաջիկական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ղրղզատաջիկական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Տաջիկստանի բնակիչների և Ղրղզստանի սահմանապահների միջև, հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «2024 թվականի մայիսի 7-ին պետական սահմանի ղրղզատաջիկական հատվածում հրազենի գործադրման հետ կապված միջադեպ է տեղի ունեցել։ Բատկենի շրջանի Լեյլեքի շրջանի Ակ-Բոսոգո գյուղի մոտ (Ղրղզստան), Ղրղզստանի սահմանապահը նկատել է Տաջիկստանի քաղաքացիների՝ հովիվների, որոնք արածեցնելիս են եղել իրենց անասունները Ղրղզստանի տարածքում՝ պետական սահմանային գծից 250-300 մ հեռավորության վրա»:

Ինչպես հաղորդվում է՝ Տաջիկստանի քաղաքացիներն անտեսել են սահմանապահների՝ Ղրղզստանի տարածքը լքելու պահանջը, ավելին՝ սկսել են քարեր նետել զինվորականների ուղղությամբ։

«Հովիվներից մեկը 2-3 կրակոց է արձակել Ղրղզստանի սահմանապահի ուղղությամբ։ Իրավիճակի սրումը կանխելու համար Ղրղզստանի Հանրապետության սահմանապահները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ, որից հետո հովիվները փախել են դեպի Տաջիկստանի տարածք»,-ասված է հաղորդագրության մեջ։

Սահմանապահ ծառայությունը հայտնել է նաև, որ ներկայումս իրավիճակը գնահատվում է կայուն:

 

  • Կիսվել: