կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կասկադյորական ավտովթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին. «Mercedes»-ը հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա

Կասկադյորական ավտովթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին. «Mercedes»-ը հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա

Այսօր՝ մայիսի 7-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյանի վարչական տարածքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Mercedes» մակնիշի ավտոոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երակթե արգելապատնեշների վրա:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Մինչ դեպքի վայր կժամանեին տարածքը սպասարկող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցները, ավտոմեքենան մանիպուլյատորի միջոցով տեղափոխվեց:

  • Կիսվել: