կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռաֆահի վրա Իսրայելի հարձակումը ռազմական հանցագործություն է․ Թուրքիայի փոխնախագահ

Ռաֆահի վրա Իսրայելի հարձակումը ռազմական հանցագործություն է․ Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը սոցհաշվում կատարած գրառմամբ անդրադարձել է մայիսի 6-ին Իսրայելի կողմից Գազայի հատվածի Ռեֆահ քաղաքի ուղղությամբ իրականացված օդային հարձակմանը, գրում է ermenihaber.am-ը:

Յըլմազն ընդգծել է, որ Իսրայելի կողմից իրականացված գործողությունը ռազմական հանցագործություն է:

«ՀԱՄԱՍ-ի կողմից Կատարի և Եգիպտոսի հրադադարի համաձայնագրի վերաբերյալ առաջարկների հաստատման հենց հաջորդ օրը Ռեֆահի ուղղությամբ հարձակում իրականացրած Իսրայելը հոկտեմբերի 7-ից հետո Պաղեստինի տարածքում իրականացրած ռազմական հանցագործությունների թվին ավելացրեց ևս մեկը»,-ասել է նա:

Ապա նաև հայտարարել, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վաղ թե ուշ տալու է դրա (հանցագործության-խմբ.) պատասխանը:

Յըլմազը նաև հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ շարունակելու են անել ամեն հնարավոր բան, որպեսզի Իսրայելի կառավարությունը ստանա այն պատիժը, որին արժանացել է բոլոր նմանատիպ հանցագործությունների իրականացման արդյունքում:

Վերջինս իսրայելական կողմին մեղադրել է նաև միջազգային իրավունքը ոտնահարելու մեջ:

  • Կիսվել: