հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մոնպելյեի կենտրոնում Հայաստանի պուրակ է բացվել

Մոնպելյեի կենտրոնում Հայաստանի պուրակ է բացվել

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի խորհուրդը միաձայն որոշել է քաղաքապետարանի հարակից այգին անվանակոչել «Հայաստանի պուրակ»: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Մոնպելյեի քաղաքապետ Միշել Դելաֆոսը։

«Մոնպելյեն շատ ամուր կապեր ունի Հայաստանի հետ: Մեր քաղաքի և հայերի միջև անքակտելի բարեկամություն կա»,-գրել է նա:

  • Կիսվել: