կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Mercedes»-ը Մաշտոցի զինկոմիսարիատի մոտ բախվել է բետոնե և երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

«Mercedes»-ը Մաշտոցի զինկոմիսարիատի մոտ բախվել է բետոնե և երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ մարտի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 02:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված բետոնե պատնեշներին, ապա երկաթե արգելապատնեշներին, և մոտ 10 մետր շպրտվել ու բախվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների զինկոմիսարիատի երկաթե ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են՝ «Արմենիա» բժշկական կենտրոն և Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  

Ժամեր անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:

Մահացածը Արցախի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Վիլեն Քոչարյանն էր, իսկ վիրավորը Երևանի բնակիչ 26-ամյա Սերգեյ Չալյանը:

  • Կիսվել: