ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Իսրայելական կործանիչները զանգվածային ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավին

Իսրայելական կործանիչները զանգվածային ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավին

Իսրայելական կործանիչները զանգվածային ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավային Ջեզին և Նաբաթիե քաղաքների ծայրամասերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Janoubia լրատվական պորտալին։

Նշվում է, որ հարվածներ են հասցվել  շիական «Հեզբոլլահ» խմբավորման ենթադրյալ ստորգետնյա ապաստարաններին, հրամանատարական կետերին և զենքի պահեստներին։ Ուժեղ պայթյուններ են լսվել Այշիայի, Բորգուզի, Դեյր Սիրյանի, Ջերմակի, Ալ-Մահմուդիայի և Վադի Զուտարի կիրճի շրջաններում։

Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Ականատեսները նշում են, որ իսրայելական ինքնաթիռները շարունակում են մնալ օդում՝ մանևրելով ցածր բարձրության վրա Լիբանանի հարավային շրջանների վրայով։ Ավելի շատ գֆնդակածություններ են սպասվում։

 

  • Կիսվել: