ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Վարչապետին ու մնացածին սպանել ցանկացողը Հրայր սարկավագ Հակոբյանն է․ Տարոն Չախոյան

Վարչապետին ու մնացածին սպանել ցանկացողը Հրայր սարկավագ Հակոբյանն է․ Տարոն Չախոյան

Վարչապետին ու մնացածին սպանել ցանկացողը Հրայր սարկավագ Հակոբյանն է, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

««Սրբազան» Բագրատը պատերի տակ էր ուզում գյուլլել, սարկավագը՝ խմբակային էր ուզում սպանել։ Իսկ Կտրիճ Ներսիսյանը դեռ լռում է՝ շարունակելով հովանավորել էս ահաբեկիչների ոհմակին»,- գրել է նա՝ կից լուսանկար հրապարակելով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Միջնորդագրին և դրանում ներկայացված փաստերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

  • Կիսվել: