ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
ՄԱԿ-ը ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

ՄԱԿ-ը ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

ՄԱԿ-ը ողջունում է այն փաստը, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց է կայացել: Այս մասին Ռիա Նովոստի-ին ասել է Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Նշենք, որ այսօր կայացած հեռախոսազրույցը ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև 6-րդն է՝ Թրամփի նոր պաշտոնավարման ժամկետի մեկնարկից ի վեր։

Այսօր ռուսական կողմը, մանրամասներ հայտնելով հեռախոսազրույցի բովանդակության մասին, ընդգծել է նաև, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները շարունակելու են շփումները՝ ըստ անհրաժեշտության քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

 

  • Կիսվել: