ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Սյունիքի մարզում ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը․ նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

Սյունիքի մարզում ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը․ նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

Երեկ՝ հուլիսի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ոստիկանության Գորիսի բաժնի ձերբակալվածների պահման վայրում կալանավորված անձը ինքնասպան է եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝  դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Սյունիքի մարզային քրեական վարչության ծառայողները և ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։

Պարզվել է, որ ՁՊՎ-ի թիվ 2 խցում, պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով, ինքնասպան է եղել ՁՊՎ ընդունված 67-ամյա Արարատ Ա.-ն։

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ձերբակալվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով և կասկածվում էր 14-ամյա երեխայի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ։

  • Կիսվել: