Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրություն
Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։
Նշենք, որ ավելի վաղ Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Քաբուլում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովը պաշտոնապես հայտարարել է Ռուսաստանի կառավարության կողմից Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը ճանաչելու որոշման մասին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն էլ ավելի վաղ ստացել էր Ռուսաստանի Դաշնությունում Աֆղանստանի նորանշանակ դեսպան Գյուլ Հասան Հասանի հավատարմագրերի պատճենները։