հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեքենան վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային և բախվել այլ մեքենայի

Մեքենան վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային և բախվել այլ մեքենայի

Օգոստոսի 12-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 34-ամյա քաղաքացի եւ 3-ամյա տղա. 34-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում ընկել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Պարզվել է, որ նրանք ժամը 16.00-ի սահմաններում Սարուխան գյուղի Հ. Աբրահամյան փողոցում «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի են ենթարկվել, ինչից հետո մեքենան բախվել է հանդիպակաց ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: