Հնդկաստանը Պակիստանի մի քանի ինքնաթիռ է խոցել
Հնդկաստանի զինված ուժերը Պակիստանի մի քանի ինքնաթիռ են խոցել՝ թույլ չտալով դրանց մուտքը երկրի օդային տարածք։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է մարշալ Ավադեշ Կումար Բհարտին։
Նա չի պատասխանել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կորուստների մասին հարցին։ «Մենք դեռևս մարտական իրավիճակում ենք, և եթե ես որևէ բան մեկնաբանեմ, դա կլինի թշնամու օգտին, և մենք այս փուլում չենք ցանկանում նրանց որևէ առավելություն տալ։ Կարող եմ միայն ասել, որ մենք հասանք մեր նպատակներին, և մեր բոլոր օդաչուները վերադարձան տուն», – ասել է նա։