Մեկ օրում բացահայտվել է 92 հանցագործություն. ծանր վիրավորանք, խուլիգանություն, թմրամիջոցներ, հողերի ինքնակամ զավթում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 20-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: