կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Կարևորը՝ Ուկրաինան թույլ չտա, որ ՆԱՏՕ-ի խորհրդատուները շեղեն իրեն կարգավորման ուղուց. Զախարովա

Կարևորը՝ Ուկրաինան թույլ չտա, որ ՆԱՏՕ-ի խորհրդատուները շեղեն իրեն կարգավորման ուղուց. Զախարովա

Կիևի ռեժիմի ներկայացուցիչները խոստովանում են, որ Ռուսաստանի առաջարկները իմաստ ունեն, ուստի գլխավորն այն է, որ Ուկրաինան թույլ չտա «ՆԱՏՕ-ի խորհրդատուներին» շեղել իրեն կարգավորման ուղուց: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նշենք, որ նրա գրառումից կարճ ժամանակ առաջ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգան հայտարարել էր, որ իմաստ ունի հանդիպել Ստամբուլում առնվազն գերիների փոխանակման համար։

 

  • Կիսվել: