Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին մարզական զույգն այսուհետ միջազգային մրցաշարերում կներկայացնի Հայաստանը
Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին մարզական զույգի անցումը ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի հավաքական թիմ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիան:
Նշվում է, որ այսուհետ զույգը միջազգային մրցաշարերում ներկայացնելու է Հայաստանը: